Հաստատվել է կորոնավիրուսի 731 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 731 նոր դեպք

Հայաստանում մեկ օրում կատարվել է 6511 թեստավորում: Սեպտեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք, առողջացել է 635 քաղաքացի, մահացել՝ 16-ը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1 607 444-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 397 դեպք, որոնցից 232 041-ն` առողջացած, 4995-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 188 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1173 է:

wp-apeth