Վարչապետի որոշմամբ Կարեն Սարուխանյանը նշանակվել է ԱԻՆ փոխնախարար

Վարչապետի որոշմամբ Կարեն Սարուխանյանը նշանակվել է ԱԻՆ փոխնախարար

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Սարուխանյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

Ծնվել է 1986 թ․ օգոստոսի 20-ին Գյումրիում։ 2008 թ. ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, 2013 թ.՝ ԵՊՀ մագիստրատուրան, մասնագիտությամբ կենսաֆիզիկոս է: 2009-2018 թթ. եղել է «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության և ինֆորմատիկայի ուսուցիչ: 2008-2012 թվականներին՝ Գյումրու պետական բժշկական քոլեջի բժշկական գենետիկայի ու կենսաբանության դասախոս: 2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի հունվարը եղել է Շիրակի մարզպետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

wp-apeth