Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող զորավարժությունը խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ջանքերը. ՀՀ ԱԳՆ

Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող զորավարժությունը խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ջանքերը. ՀՀ ԱԳՆ

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության՝ Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունների մեկնարկին առնչվող հարցին:

«Այս գործողությունը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»,- նշել է Վահան Հունանյանը:

wp-apeth