Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է

2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Արցախի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է գրեթե 9,7 %-ով:

Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

«Աճը պայամանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ նախորդ տարի կորոնավիրուսային համավարակի պատճառով փակ էին ՀՀ սահմանները։ 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Արցախ է այցելել 2560 օտարերկրյա զբոսաշրջիկ, իսկ օգոստոսին՝ 568 զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկներն Արցախ են ժամանել ՌԴ֊ից(90%), ԱՄՆ֊ից, Իրանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից», – նշեց Գ. Հայրապետյանը և հավելեց, որ պատերազմի հետևանքով կորսվել է զբոսաշրջավայրերի մեծ մասը:

wp-apeth