Հավանական է՝ սեպտեմբերի կեսերին Հայաստանում կլինի Pfizer պատվաստանյութը

Հավանական է՝ սեպտեմբերի կեսերին Հայաստանում կլինի Pfizer պատվաստանյութը

Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի կեսերին Հայաստանում կլինի Pfizer պատվաստանյութը: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից: Նախարարությունից չհայտնեցին, սակայն, թե ինչ քանակությամբ դեղաչափի մասին է խոսքը: Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Կառավարությունը Առողջապահության նախարարությանը 3 մլրդ 459 մլն դրամ հատկացրեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար:

«Նախատեսվում է ձեռք բերել 500 հազար դեղաչափ պատվաստանյութ՝ Sinopharm և Pfizer ընկերությունների արտադրության»,- տեղեկացրել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

wp-apeth