Հայկական կողմը չի գնդակոծել Շուշիի դիրքերից մեկը

Հայկական կողմը չի գնդակոծել Շուշիի դիրքերից մեկը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար»,- ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրությունում:

wp-apeth