Նոր եռամսյա վարժական հավաքներ

Նոր եռամսյա վարժական հավաքներ

Կառավարությունն ընդունած որոշմամբ հայտարարեց պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

Ըստ նախագծի հիմնավորման, վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր մինչև 869 քաղաքացի, որոնցից 576–ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Սահմանվում է, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

  • 1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 98 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20-29-ը ներառյալ, 27 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 18-27-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1-10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 1-10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 6-15-ը ներառյալ,
  • 2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 400 պահեստազորային, որոնցից` 24 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 14-23-ը ներառյալ, 201 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ, 175 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 3-12-ը ներառյալ,
  • 3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 13 պահեստազորային, որոնցից` 5 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1 – 10-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8-14-ը ներառյալ,
  • 4) կապի մասնագիտություններով մինչև 75 պահեստազորային, որոնցից` 71 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8-17-ը ներառյալ, 4 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ,
  • 5) հետախուզական մասնագիտություններով մինչև 149 պահեստազորային, որոնցից` 129 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15-24-ը ներառյալ, 20 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20-29-ը ներառյալ,
  • 6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 14 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 – 31-ը ներառյալ,
  • 7) ինժեներական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 – 21-ը ներառյալ,
  • 8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 67 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 – 31-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 14 ներառյալ,
  • 9) թիկունքային մասնագիտություններով մինչև 22 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 14-ը ներառյալ ներառյալ,
  • 10) տեղագրական մասնագիտություններով մինչև 7 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 15 – 24-ը ներառյալ

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում իրականացվում են բարեփոխումներ (կառուցվածքային փոփոխություններ), անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում լինեն մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ:

Պահեստազորայինների եռամսյա վարժական ևս մեկ հավաքն արդեն իսկ մեկնարկել է օգոստոսի 25-ից: Դրանք կավարտվեն նոյեմբերի 25-ին:

wp-apeth