Ադրբեջանի ՊՆ-ն վրդովմունք է հայտնել

Ադրբեջանի ՊՆ-ն վրդովմունք է հայտնել

Ադրբեջանի ՊՆ-ն վրդովմունք է հայտնել՝ կապված կրակոցների եւ հրկիզումների մեջ մեղադրանքների հետ, գրում է news.am պարբերականը` հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:

«Հայկական ԶԼՄ-ները, եւ արդեն վերջին շրջանում որոշ պաշտոնյաներ, փորձում են հայկական բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների  դեպքերը, իրավապահ մարմինների ոչ կոմպետենտությունը գցել ադրբեջանական իշխանության եւ ադրբեջանական բանակի վրա։ Վերջին անհիմն մեղադրանքը հայ զինվորի մահվան մասին լուրն է, ով, իբր, մահացել է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից։ Ադրբեջանը կտրականապես հերքում է տվյալ տեղեկությունն ու իր վրդովմունքը հայտնում։ Հայկական կողմը նպատակ ունի ողջ պատասխանատվությունը գցել Ադրբեջանի վրա»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ադրբեջանական կողմի կրակոցից Երասխի ուղղությամբ այսօր առավոտյան սպանվել է կրտսեր սերժանտ Գեղամ Լեւոնի Սահակյանը (ծնվ․ 1982 թ․)։ 

wp-apeth