Գազաբալոնային ավտոմեքենաները պարտադիր պետք է անցնեն վկայագրման և ստուգումների. նախագիծ

Գազաբալոնային ավտոմեքենաները պարտադիր պետք է անցնեն վկայագրման և ստուգումների. նախագիծ

Կառավարությունը գազաբալոնային ավտոմեքենաների շահագործման անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջարկում է հստակեցնել գազաբալոնների տեղադրմանը, վկայագրմանը, դրանք կատարող կազմակերպություններին, արտադրական բազաներին և ինժեներաբանվորական անձնակազմերին ներկայացվող պահանջները: Կառավարության նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագիծը սահմանում է, որ ավտոմեքենաներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոնը պետք է ունենա փական, որը կապահովի դրանք անջատելը գազավառելիքային սնման համակարգից:

Նշվում է, որ շահագործվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման։ «Պարբերական վկայագրումը կատարվելու է հետևյալ պարբերականությամբ` լեգիրացված պողպատից պատրաստված 1-ին տիպի գազաբալոնները` երեք տարին մեկ անգամ, եթե առկա է արտադրողի՝ պողպատի լեգիրացված լինելը հավաստող փաստաթուղթ, հակառակ դեպքում` երկու տարին մեկ անգամ»,- նշված է նախագծի մեջ:

Նախատեսվում է նաև ձևավորել էլեկտրոնային շտեմարան, որտեղ կլրացվեն գազաբալոնների տեղադրման մասին տվյալները:

wp-apeth