Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

Մոսկվայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնման համար որոշիչ նշանակություն ունեն ամենաբարձր և բարձր մակարդակներում կանոնավոր շփումները, որոնք թույլ են տալիս համաձայնեցնել հարաբերությունների ռազմավարական առաջնահերթությունները, կառուցողական կերպով լուծել արդիական հարցերը, սերտորեն համակարգել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային խնդիրների շուրջ»,-  ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:

wp-apeth