14 դպրոց հիմնովին կառուցվում են

14 դպրոց հիմնովին կառուցվում են

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում այս պահին հիմնովին կառուցման ակտիվ փուլում են 14 դպրոցներ։

3 դպրոցների կառուցման համար հայտարարված մրցույթներն ամփոփվում են, 5-ի դեպքում` իրականացվում են նախագծման աշխատանքներ։ 2021թ. արդեն մեկնարկել է երկու դպրոցի շինարարություն»,- նշված է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմում է 107 միլիոն ԱՄՆ դոլար, որով Հայաստանում կառուցվելու են 46 դպրոցներ. 14-ը` Երևանում, 32-ը` մարզերում։ Նույն ծրագրով արդեն կառուցվել ու շահագործման են հանձնվել 7 դպրոցներ, որոնցից 1-ը (Երևանի թիվ 51 դպրոց)` այս տարի։

Ըստ հաղորդագրության՝ հարյուրավոր աշակերտներ արդեն կրթություն են ստանում հարմարավետ պայմաններում։ Նորակառույց դպրոցները հարմարեցված են ներառական կրթության համար, ունեն վերելակ, հարմարավետ կահավորված դասասենյակներ, մարզադահլիճ, միջոցառումների դահլիճ, հագեցած լաբորատորիաներ։ Դպրոցների կարևորագույն առավելությունը սեյսմակայունությունն է, շուրջ 20 հազար դպրոցականի` անվտանգ կրթության ապահովումը։

wp-apeth