Հրդեհ Իջևան քաղաքում

Հրդեհ Իջևան քաղաքում

Օգոստոսի 26-ին, ժամը 07:02-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող սրճարանում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին, մարվել՝ 07:44-ին: Այրվել է սրճարանի խոհանոցը (մոտ 20 քմ) և երեք սառնարան:

Հրդեհ Գանձաքար գյուղում

Օգոստոսի 26-ին, ժամը 09։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։25-ին․ այրվում է մոտ 14 տ անասնակեր։

wp-apeth