Ադրբեջանցի զինծառայողները քիչ առաջ փակել են նաեւ Գորիսից Որոտան տանող ճանապարհը․ ՄԻՊ

Ադրբեջանցի զինծառայողները քիչ առաջ փակել են նաեւ Գորիսից Որոտան տանող ճանապարհը․ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաեւ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատվածն է): Այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ: Այս մասին ֆեյսբուքի  իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը եւ ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ:

Ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը եւ ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի եւ միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է:

Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը ադրբեջանական զինված ծառայողների կողմից երեկ գիշերը 23:00-ի սահմաններում փակելուց հետո այս հատվածով նույնպես մարդկանց տեղաշարժը դադարեցված է»,- գրել է նա։

wp-apeth