Սեյրան Օհանյանը պնդում է, որ իշխանությունն է բախում սադրել ԱԺ նիստերի դահլիճում

Սեյրան Օհանյանը պնդում է, որ իշխանությունն է բախում սադրել ԱԺ նիստերի դահլիճում

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեկնաբանել է խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը, երբ դահլիճից շիշ նետեցին ամբիոնի մոտ ելույթ ունեցող «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ: Օհանյանը պնդում է, որ իշխանությունն է սադրել, որպեսզի բախում տեղի ունենա:

«Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որպեսզի բախում տեղի ունենա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք վիրավորանք կար պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթում, Օհանյանը պատասխանեց, որ պարզապես սադրանք է տեղի ունեցել:

Ըստ Օհանյանի՝ խորհրդարանում ծեծկռտուք տեղի չի ունեցել, եղել է բախում, հրմշտոցներ։

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ նետեցին, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են:

Իրավիճակը լարվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ և ընդմիջում հայտարարեց մինչև 12:00-ն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել է, որ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ է նետել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

wp-apeth