Գյումրեցի պատանիների ոսկին ու արծաթն՝ Եվրոպայի ռեկորդներով

Գյումրեցի պատանիների ոսկին ու արծաթն՝ Եվրոպայի ռեկորդներով

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի ընտրանու անդամներից երկուսը մեդալ նվաճեցին՝ սահմանելով Եվրոպայի ռեկորդներ:

61 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Գյումրու Մարզական Բարձրագույն վարպետության դպրոցի սան Ռաֆիկ Մինասյանը (անձնական մարզիչ՝ Հովհաննես Շահնազարյան), իսկ 55 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրորդ Մերուժան Եղոյանը (անձնական մարզիչ՝ Պետրոս Եղիկյան)։

wp-apeth