Ստեփանակերտում վերակառուցվում է Սամբոյի և Ձյուդոյի մարզադահլիճ

Ստեփանակերտում վերակառուցվում է Սամբոյի և Ձյուդոյի մարզադահլիճ

Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի 9 հասցեում վերակառուցվում է Սամբոյի և Ձյուդոյի մարզադահլիճ։ Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը:

«ԱՀ քաղաքաշինության նախարարության նախագծային առաջադրանքով նախատեսված է այդ հասցեում գտնվող Տատիկ-Պապիկ հանդիսությունների սրահը վերահատակագծել, որպես Սամբոյի և Ձյուդոյի մասնագիտացված մարզադահլիճ։

Ներկա դրությամբ ընթացքի մեջ են քանդման աշխատանքները»,- նշել է Մ. Դանիելյանը։ Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ շինարարությունը իրականացնում է «Էլնարտի» ՍՊ ընկերությունը։

wp-apeth