Մարել են բռնկված հրդեհները՝ 48․7 հա

Մարել են բռնկված հրդեհները՝ 48․7 հա

Օգոստոսի 19-ից 20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

  • Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 3.1 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 400 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 300 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ,
  • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1 հա, Սաղմոսավան գյուղում՝ 30 հա, Կարմրաշեն գյուղում՝ 2 հա, Աղձք գյուղում՝ 1 հա,
  • Արարատի մարզի Դաշտաքար գյուղում՝ 4000 քմ, Նորամարգ գյուղում՝ 2000 քմ, Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին՝ 1500 քմ,
  • Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5300 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 1000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 900 քմ, Լուսակերտ գյուղում՝ 3000 քմ, Ջրաբեր գյուղում՝ 300 քմ,
  • Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 2 հա,
  • Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 6 հա, Վարագավան գյուղում՝ 1.5 հա,
  • Երևան-Մարգարա ավտոճանապարհին՝ 1000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 48․7 հա:

wp-apeth