Շիրակի մարզպետն ընդունել է շիրակցի օլիմպիականներին

Շիրակի մարզպետն ընդունել է շիրակցի օլիմպիականներին

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հյուրընկալել է Տոկիոյի oլիմպիական խաղերի մասնակից շիրակցի մարզիկներ Արթուր Ալեքսանյանին, Կարապետ Չալյանին, Հովհաննես Բաչկովին և նրանց մարզիչներին: Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը նվաճել է արծաթե, իսկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ:

Հովհաննես Հարությունյանը, ողջունելով մարզիկներին, շնորհակալություն է հայտնել տղաներին օլիմպիական խաղերում հերթական հաջողությունների առիթով. «Ուզում եմ երախտիքի խոսքեր հղել ձեզ, մեր երկրի, մեր մարզի պատիվը օլիմպիական խաղերում բարձր պահելու համար։Չնայած նախորդ տարի մեր երկրին բաժին հասած դժվարությունների, դուք ձեր տքնաջան աշխատանքով կարողացաք բարձր պահել մեր հավաքականի հեղինակությունը, Շիրակ բերեցիք հավաքականի 4 մեդալներից 2-ը։ Կարծում եմ, որ դեռ անելիքներ շատ կան, բոլորս միասին, համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանանք հաջորդ խաղերին ունենալ առավել լավ արդյունքներ»,- նշել է մարզպետը։

Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության համար, նշելով, որ բոլոր մարզիկների համար շատ կարևոր է նմանօրինակ ուշադրությունը, հոգատար վերաբերմունքը: Մրցելույթներից, իրենց սպասելիքներից, արդյունքներից և օլիմպիական խաղերից ստացած տպավորություններից բացի, անդրադարձ է եղել խաղերում մեր հավաքականի նկատմամբ մրցավարների ոչ օբյեկտիվ վերաբերմունքին։Քննարկվել են նաև մարզի սպորտդպրոցներում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների որոնմանն առնչվող հարցեր։

wp-apeth