Հաստատվել է կորոնավիրուսի 559 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 559 նոր դեպք

Օգոստոսի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 236234 դեպք, որոնցից 223443-ն առողջացած, 4727-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1141 է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6923 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1461464 թեստավորում: Երեկ կատարվել է 7514 թեստավորում։

Այսպիսով` օգոստոսի 19-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 559 նոր դեպք, 11 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրցվել է նաեւ մահվան 2 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիրվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով:

wp-apeth