Հայտնաբերել են թմրամիջոցի ներնետված փաթեթ

Հայտնաբերել են թմրամիջոցի ներնետված փաթեթ

2021 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ պահակակետերից մեկի արգելագոտու տարածքից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված պոլիէթիլենային փաթեթ, հայտնում են Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից:

Ներնետված փաթեթի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնապես խոշոր չափի՝ 121․77 գրամ քաշով կանաչավուն զանգված՝ առանձնացված երեք տարբեր փաթեթներում, և թմրանյութը օգտագործելու համար նախատեսված ապակյա գլանակ։

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

wp-apeth