ՃՏՊ Ծովագյուղ գյուղի մոտակայքում

ՃՏՊ Ծովագյուղ գյուղի մոտակայքում

Օգոստոսի 15-ին, ժամը 23:02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան — Սևան — Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ-ին «Lada 110» (վարորդ՝ Ռ․ Թ․, 1954 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և  բախվել վագոն տնակին․ Ռ․ Թ․-ն տեղում մահացել է։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ․ Թ․-ի դին, այնուհետև հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

wp-apeth