Ինտենսիվ փոխհրաձգություն՝ Գեղարքունքում. հայկական կողմն ունի 1 զոհ, թշնամին՝ 3 զոհ և 1 վիրավոր

Ինտենսիվ փոխհրաձգություն՝ Գեղարքունքում. հայկական կողմն ունի 1 զոհ, թշնամին՝ 3 զոհ և 1 վիրավոր

դրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում,  հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:

wp-apeth