ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան զոհեր

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան զոհեր

Օգոստոսի 14-ին, ժամը 08։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը և հայտնվել ոչ երթևեկելի գոտում․ ուղևորներից մեկը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, 4 տուժած հոսպիտալացվել են։ Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայի խցիկում արգելափակված վարորդին և մոտեցրել շտաօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ:

Բժիշկները արձանագրել են հոսպիտալացված տուժածներից մեկի մահը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

wp-apeth