ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Թագուհի Թովմասյանի թեկնածությունը

ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Թագուհի Թովմասյանի թեկնածությունը

Օգոստոսի 12-ին շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու  համար առաջադրեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի թեկնածությունը: Արթուր Վանեցյանը նախ շնորհակալություն հայտնեց «Հայաստան» խմբակցությանը՝ Դոնթի բանաձեւով իրենց հասանելիք պաշտոնը «Պատիվ ունեմ» խմբակցությանը զիջելու համար, ապա ներկայացրեց թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին:

Իր ելույթում Թագուհի Թովմասյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններին իր թեկնածությունն այդ կարեւոր պաշտոնում  առաջադրելու համար: «Վստահեցնում եմ ձեզ, որ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում իմ լիազորությունների շրջանակում, այդ թվում՝ խորհրդարանական վերահսկողության  գործիքակազմի կիրառմամբ առավելագույնն եմ ներդնելու մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու համար»,-ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին  անդրադառնալով՝ Թագուհի Թոմվասյանն ընդգծեց,  որ ընտրվելու դեպքում իր ուշադրության կենտրոնում է լինելու բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝  զինծառայողների,  երեխաների ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությունը: «Ցանկացած անարդարություն պիտի անարձագանք չմնա»,-եզրափակեց Թովմասյանը:

wp-apeth