ՊԲ-ն կանխել է շփման գիծը հատելու՝ Ադրբեջանի զինուժի փորձը

ՊԲ-ն կանխել է շփման գիծը հատելու՝ Ադրբեջանի զինուժի փորձը

Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth