Դպրոցի նախկին շենքի տարածքում տեղահանվածների համար բնակարաններ են կառուցվում

Դպրոցի նախկին շենքի տարածքում տեղահանվածների համար բնակարաններ են կառուցվում

Ստեփանակերտի համար 6 դպրոցի նախկին շենքը կվերապրոֆիլավորվի և որպես բնակելի շենք կտրամադրվի Շուշիից և Հադրութից տեղահանված 30 ընտանիքների: Այս մասին «Արցախպրեսի» թղթակցին տեղեկացրել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը:

«Բնակելի շենքի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ըստ նախատեսվածի՝ վերակառուցվող շենքը բաղկացած կլինի 2 մասնաշենքից` 30 բնակարաններով, որոնցից 22-ը կլինի 2 սենյականոց, իսկ 8-ը` 3 սենյականոց։ Մասնաշենքերը կունենան 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ», – նշել է Մ. Դանիելյանը: Բնակարանները կհանձնվեն շահառուներին 2022 թվականի սեպտեմբերին:

Մարտունիում ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում

ԱՀ Մարտունի քաղաքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։ Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի պետ Ալեքսանդր Սաղյանը:

«Այս պահի դրությամբ ասֆալտապատվում են Գարեգին Նժդեհ, Կ.Ավանեսյան, Վ.Խաչատրյան փողոցները։ Աշխատանքները սկսվել են դեռևս 2019թվականի վերջին։Մինչ գործընթացի մեկնարկը՝ կատարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ հին եզրաքարերի ապամոնտաժում, մարմարե եզրաքարերի տեղադրում, սելավատար համակարգի կառուցում, ճանապարհաշերտի հարթեցում, խճապատում, մայթերի ասֆալտապատում,հենապատերի և ցանկապատերի կառուցում։ Այժմ կատարվում են ճանապարհի երթևեկելի մասի առաջին շերտի կառուցման աշխատանքներ»,- նշել է Ա. Սաղյանը:

wp-apeth