Էլինա Դանիելյանն առաջատարների թվում է

Էլինա Դանիելյանն առաջատարների թվում է

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության առաջատարների թվում է:

Կայացած 3 տուրում Դանիելյանը տոնել է 3 հաղթանակ և 4 շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Առաջատարներին հաջորդում է 2,5 միավոր վաստակած 14 շախմատիստ:

Նշենք, որ Դանիելյանը մեկնարկային պարտիայում հաղթել է Նադյա Տոնչևային (Բուլղարիա), ապա պարտության է մատնել Ադրբեջանի ներկայացուցիչներ Զեյնաբ Մամեդյարովային և Խանիմ Բալաջաևային: Այսօր կայանալիք չորրորդ տուրում նրա մրցակիցը կրկին Ադրբեջանի ներկայացուցիչ է՝ Գյունայ Մամեձադեն, որը ևս առաջատարների թվում է:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը երրորդ տուրում հաղթել են, Աննա Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի կանանց հավաքականի անդամ Օլգա Գիրյայի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը պարտվել են:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 29 երկրի 117 շախմատիստ, որոնց թվում՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։

wp-apeth