«Հայաստան» խմբակցությունը ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արմեն Գեւորգյանի թեկնածությունը

«Հայաստան» խմբակցությունը ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արմեն Գեւորգյանի թեկնածությունը

ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 11-ին շարունակեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը՝ շարունակելով մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության վերաբերյալ քննարկումները:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի թեկնածությունը: Արմեն Ռուստամյանը  ներկայացրեց գործընկերոջ կենսագրությունն ու աշխատանքային ուղին:

«Այս հանձնաժողովը շատ կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանային խնդիրները եւ մարտահրավերները ճիշտ գնահատելու տեսանկյունից»,-տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով՝ ասաց ընդդիմության ներկայացուցիչը:

 Արմեն Գեւորգյանն իր ելույթում անդրադարձավ ԱԺ մշտական հանձնաժողովների կարեւորությանը, հանձնաժողովի  գործառույթներին, այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու դեպքում աշխատանքի  իր պատկերացումներին եւ անելիքներին: Պատգամավորն անդրադարձավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին, տարածաշրջանային երկրների հետ էներգետիկ համագործակցությանը,  արտաքին հարաբերությունների օրակարգային հարցերին  եւ այլն: «Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի  գործունեությունը բավականին կարեւոր է եւ կարող է  իր էությամբ, աշխատանքի ոճով եւ մեխանիզմներով նպաստել տարածաշրջանում համագործակցության նոր օրակարգի ձեւավորմանը, եվրասիական երկրների հետ կապերի ակտիվացմանը եւ մեր պետական, ազգային շահերի հետեւողական պաշտպանությանն ու խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը»,-ամփոփելով խոսքը՝ ընդգծեց նա:

wp-apeth