ՄԻՊ-ը գերիների ու անհետ կորածների հարցը քննարկել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ

ՄԻՊ-ը գերիների ու անհետ կորածների հարցը քննարկել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայկական կողմի գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը։

wp-apeth