«ՏաԹևեր» ճոպանուղու 42 ուղեւորներն իջեցվել են

«ՏաԹևեր» ճոպանուղու 42 ուղեւորներն իջեցվել են

Օգոստոսի 8-ին, ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «ՏաԹևեր» ճոպանուղու խափանման հետևանքով երկու օդախուց արգելափակվել է բարձրության վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ տարահանել են 42 քաղաքացու։

wp-apeth