Նոր ռեկորդներ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների

Նոր ռեկորդներ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների

Օգոստոսի 8-ին Չարենցավան քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվել է մարզամշակութային միջոցառում՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին։ Կազմակերպիչը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ, Գինեսի ու «Դյուցազնագրքի» ռեկորդակիր, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցն էր։ Գրանցվել է հինգ ռեկորդ, որոնք կներկայացվեն Գինեսի ռեկորդների գնահատող հանձնաժողով, հայտնում են ԱԻՆ պաշտոնաթերթից:

Մասնավորապես՝ Յուրի Սաքունցը զույգ ճկույթներով տեղաշարժել է երկու ավտոբուս, յոււրաքանչյուրը՝ 6 տոննա 600 կգ քաշով։

Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, «Դյուցազնագրքի» ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը սահմանել է նոր ռեկորդ՝ կքանստած դիրքում 7 վայրկյան պահելով 200 կգ կշռող ծանրաձողը, ապա 10 անգամ նորից կքանստելով ու բարձրանալով։

Հովհաննես Դավթյանը միջնամատով բարձրացրել էց 130 կգ ծանրություն։ Արտյոմ Սոլոյանը, դաստակները հակառակ ուղղությամբ ծալած, մեջքի վրա պահելով 100 կգ ծանրություն, 52 վայրկյանում 23 անգամ կատարել է հենում-ծալում վարժություն։ Ամենաերիտասարդ մարզիկը՝ 7-ամյա Դավիթ Սարգսյանը, մեկ ձեռքով տեղաշարժել է երեք մեքենա։

wp-apeth