Մոսկվաբնակ էնդոկրինոլոգը Ստեփանակերտում անվճար հետազոտություններ է կատարել

Մոսկվաբնակ էնդոկրինոլոգը Ստեփանակերտում անվճար հետազոտություններ է կատարել

Մոսկվայի Ա. Ի. Հերցինի անվան հիվանդանոցի էնդոկրինոլոգ Արմինե Ղազարյանը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 6-ը անվճար հետազոտություններ ու խորհրդատվություն է կատարել: «Արցախպրեսի» թղթակցի հաղորդմամբ՝ այս օրերի ընթացքում կատարվել է միջինը 150-200 հետազոտություն և խորհրդատվություն:

«Սա իմ առաջին այցն է Արցախ: Մի քանի անգամ պլանավորել էի գալ Ստեփանակերտ: Այնպես ստացվեց, որ այցս իրականացավ պատերազմից հետո: Հիվանդների մեծ մասը, մինչ այս արդեն հետազոտություն էր անցել տեղի բժիշկների մոտ: Անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվում է համապատասխան բուժում»,- մեզ հետ զրույցում նշեց Ա. Ղազարյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ հետազոտության համար դիմում են հիմնականում 50-70 տարիքային խմբի մարդիկ՝ մեծամասամբ շաքարային դիաբետով հիվանդներ: Այցելուների թվում եղել են նաև 18-20 տարեկան պատանիներ ու երիտասարդներ:

wp-apeth