«Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է ունենալ 12 մշտական հանձնաժողով

«Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է ունենալ 12 մշտական հանձնաժողով

Նորընտիր Ազգային ժողովը օգոստոսի 6-ին շարունակեց աշխատանքը: Քննարկվեց ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է:   Առաջարկվում է  ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, կձեւավորվեն յոթերորդ գումարման Ազգային ժողովում գործած Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ:

Սահմանադրության համաձայն՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Հաշվի առնելով, որ ութերորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71, «Հայաստան» խմբակցությունը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 անդամ՝  առաջարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը սահմանել նրանց ծանրաբեռնվածության, ինչպես նաեւ այն հաշվարկով, որ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար տեղեր, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը յուրաքանչյուր  հանձնաժողովում ունենա մեկ տեղ:

wp-apeth