Կարապետյանն ու Մուրադովը քննարկել են իրադրությունը հայ- ադրբեջանական սահմանին

Կարապետյանն ու Մուրադովը քննարկել են իրադրությունը հայ- ադրբեջանական սահմանին

Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման ղեկավարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ խաղաղապահ առաքելությանն առնչվող ընթացիկ հարցեր, ինչպես նաև՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:

wp-apeth