Ծեծկռտուք և կրակոցներ Նանսենի փողոցում

Ծեծկռտուք և կրակոցներ Նանսենի փողոցում

Հուլիսի 31-ի առավոտյան Նոր Նորքի համայնքային ոստիկանները տեղեկություն ստացան, որ Նանսենի փողոցում կրակոցներ են հնչել։ Բաժնից օպերատիվ խումբ մեկնեց՝ տեղեկության իսկությունը ստուգելու։ Այդ ընթացքում բաժնում ահազանգ հնչեց, որ Նանսենի փողոցում ծեծկռտուք է, կրակոցներ են հնչել։ Արագ արձագանքման շնորհիվ Նոր Նորքի ոստիկանները տեղում հայտնաբերեցին միջադեպի մասնակիցներից մի քանիսին։ Տղամարդիկ բերման ենթարկվեցին բաժին։ Պարզվեց, որ մի խումբ անձինք Նանսենի թիվ 1  հասցեի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճել են ու փոխադարձ հարվածներ հասցրել իրար։ Այդ ընթացքում նրանցից մեկը գազային ատրճանակով կրակոցներ է արձակել։ Կրակողը բերման ենթարկվածների թվում էր։ Երևանի Մայակ թաղամասում բնակվող 36-ամյա տղամարդու խուզարկությամբ ատրճանակը հայտնաբերվեց։ Միջադեպի մասնակիցներից մեկը, որը մարմնական վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել է հիվանդանոց։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատաբժշկական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են, հայտնում ե ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

wp-apeth