Խաղաղապահներն ապահովել են ուխտավորների այցելության անվտանգությունն Ամարասի վանք

Խաղաղապահներն ապահովել են ուխտավորների այցելության անվտանգությունն Ամարասի վանք

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ուխտավորների այցելության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ամարաս հնագույն վանք: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ժամերգությունների նախօրեին կողմերի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող վանական համալիրի օբյեկտներում խաղաղապահների կողմից անցկացվել են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության, ինչպես նաև Ստեփանակերտ – Ամարասի վանք ու հակառակ ուղղությամբ ուխտավորներով ավտոշարասյան տեղաշարժի անվտանգության ապահովման միջոցառումներ», –ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ստուգվել են Ամարասի վանքին հարող ավելի քան 20 օբյեկտ ու մոտ 5 հա տարածք, որ այնտեղ կասկածելի անձինք ու առարկաներ չլինեն:
«Ամարասի վանական համալիրի տարածքում իրականացվել է քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման համալիր վարժանք։ Այդ վարժանքներն անցկացվում են կանոնավոր կերպով, անձնակազմը բարձրացնում է իր հմտությունները ցանկացած իրավիճակում հմտորեն գործելու համար», – ասել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Սեդովը։
wp-apeth