Ավտովթար մահվան ելքով

Ավտովթար մահվան ելքով
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ  Արմավիրի մարզի բնակիչ Ա.Զ-ն իր վարած «Ford Tranzit»  մակնիշի ավտոմեքենայով  ս.թ. հուլիսի 24-ին ժամը  04:00-ի սահմաններում ԱՀ տարածքից մեկնել է ՀՀ տարածք, սակայն տեղ  չի  հասել, իսկ  հեռախոսահամարն անհասանելի է:

Ըստ  ԱՀ  ՆԳՆ  Ճանապարհային  ոստիկանության հերթապահ մասի՝ Ա.Զ.-ն իր վարած «Ford Tranzit»  մակնիշի  ավտոմեքենայով Ստեփանակերտ  քաղաքի «Զառին բաղ» կոչվող տեղանքով  անցել է  հուլիսի 23-ի գիշերը՝ ժամը  02:30-ի սահմաններում :

Նույն օրը ԱԻՊԾ Շուշիի շրջանի Լիսագորի տեղամասի փրկարարները մեկնել են Լիսագոր-Բերձոր ճանապարահատված՝ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Աշխատանքների արդյունքում Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարահի 59-րդ կմ-ին՝ մոտ 150մ խորության վրա ձորում հայտնաբերվել է ՀՀ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի  բնակիչ  Ա.Զ.-ի (ծնվ.1961թ.) դին և նրա վարած «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան:
Փրկարարները նրա մարմինը դուրս են բերել ձորից և շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել Ստեփանակերտի «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ:
wp-apeth