«Արարատը» հաղթեց Գյումրիում. Թիմը կխաղա «Շլյոնսկի» հետ

«Արարատը» հաղթեց Գյումրիում. Թիմը կխաղա «Շլյոնսկի» հետ

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» Գյումրիում ընդունեց հունգարական «Ֆեհերվարին», երկու անպատասխան գոլ խփեց, հաղթեց ու անցավ հաջորդ փուլ: Գոլերը խփեցին Պոբուլիչն ու Սիլուեն: Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:

Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Արարատի մրցակիցը կլինի լեհական Վրոցլավ քաղաքի «Շլյոնսկ» թիմը։ Առաջին փուլում «Շլյոնսկն» ընդհանուր 4։1 (2։0, 2։1) հաշվով հաղթել է էստոնական «Պաիդեին»։ Լեհաստանի անցած առաջնությունում թիմը չորրորդ տեղն է զբաղեցրել։ Այստեղ է հանդես գալիս «Գանձասարի» նախկին ֆուտբոլիստ Լուբամբո Մուսոնդան։

wp-apeth