Հայաստանի օդանավակայաններում 2021 թվականի երկրորդ եռամսյակում ուղեւորահոսքի զգալի աճ է գրանցվել

Հայաստանի օդանավակայաններում 2021 թվականի երկրորդ եռամսյակում ուղեւորահոսքի զգալի աճ է գրանցվել

Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») ուղևորահոսքը 2021 թվականի առաջին եռամսյակում կազմել է 270.975 մարդ, գրում է news.am կայքը: Երկու օդանավակայանում ուղևորահոսքը այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 501.017 մարդ: Երկրորդ եռամսյակում ցուցանիշը 230.042-ով բարձր է եղել, քան առաջինում: Ստացվում է, որ երկրորդ եռամսյակում, 2021 թվականի առաջին եռամսյակի համեմատ, երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը աճել է 85 տոկոսով:

wp-apeth