Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցում են Սանկտ Պետերբուրգի լեռնային համալսարանում ընթացող ամառային դպրոցին

Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցում են Սանկտ Պետերբուրգի լեռնային համալսարանում ընթացող ամառային դպրոցին

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի լեռնային համալսարանում հունիսի 26-ից մինչև հուլիսի 10-ն անցկացվում են «Թվային հանքարդյունաբերություն» խորագրով ամառային դպրոցի դասընթացներ։

14-օրյա ամառային դպրոցին մասնակցում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի, ինչպես նաև Լեռնամետալուրգիայի ու քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տասն ուսանողներ։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների միջազգային կենտրոնի միջև կնքված համաձայնագրի շրջանակում, որի արդյունքով ՀԱՊՀ բազայի վրա ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կենտրոնի հայկական բաժանմունքը։

Ամառային դպրոցի ծրագիրը բաղկացած է մի քանի մասերից՝ դասախոսություններ, լաբորատոր աշխատանքներ, պրակտիկ փորձարկումներ, վարպետության դասեր, որոնք խորացնում են ուսանողների գիտելիքներն ու հմտությունները։ Ուսանողները մասնակցում են տարբեր ճանաչողական այցերի, սեմինարների և բավականին հագեցած դասընթացների:

wp-apeth