Հաստատվել է վարակվելու 186 նոր դեպք

Հաստատվել է վարակվելու 186 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 186 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 987-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4536 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3
դեպք: Հուլիսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1104 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5640-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 48 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 381, փաստացի բուժվողներինը՝ 2966: Մեկ օրում արվել է 5093 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 220 466 թեստավորում:

wp-apeth