Ամփոփվել են բոլոր՝ 2008 ընտրատեղամասերի արդյունքները

Ամփոփվել են բոլոր՝ 2008 ընտրատեղամասերի արդյունքները

Ժամը 08.25 դրությամբ ԿԸՀ-ն ավարտել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Հաշվարկվել են բոլոր 2008 ընտրական տեղամասերի արդյունքները: Ըստ նշված տվյալների՝ խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» դաշինքը (չի հաղթահարել անցողիկ շեմը, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ մտնում է խորհրդարան): 

3 տոկոսից ավելի ձայն են ստացել, բայց խորհրդարան չեն մտնի Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարագավաճ Հայաստան» կուսակցությունն ու Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը:

Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

  1. «Քաղաքացիական պայմանագիր» – 53,92% (687251 ձայն),
  2. «Հայաստան» դաշինք – 21,04% (268165)
  3. «Պատիվ ունեմ» դաշինք – 5,23% (66633)
  4. «Բարգավաճ Հայաստան» – 3,96% (50416)
  5. «Հանրապետություն» – 3,04% (38713)
  6. Հայ ազգային կոնգրես  – 1,54% (19647)
  7. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»- 1,5% (19142)
  8. «Ազգային ժողովրդական բեւեռ»- 1,47% (18767)
  9.  «Լուսավոր Հայաստան» – 1,22% (15557)
  10. «5165» շարժում – 1,22% (15534)
  11. «Ազատական» – 1,17% (14923)
  12. «Հայոց Հայրենիք» – 1,03% (13115)

Մնացած 13 ուժերը հավաքել են շատ ավելի քիչ ձայներ: Հատկանշական է, որ իշխող ուժը առավել վատ ցուցանիշ է արձանագրել Երեւանում: մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը ստացել է ընդամենը 41 տոկոս ձայն:

wp-apeth