Կընդլայնվի Գյումրու սելեկցիոն կայանի և Արցախի համապատասխան ոլորտների համագործակցությունը

Կընդլայնվի Գյումրու սելեկցիոն կայանի և Արցախի համապատասխան ոլորտների համագործակցությունը

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Տիգրան Առստամյանը, Վիլեն Ավետիսյանը, անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետի պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանը և «Տոհմային կայան» ՓԲԸ-ի տնօրեն Գեորգի Լալայանը աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում են ունեցել «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ընկերության տնօրեն Դավիթ Մարտիրոսյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության և Արցախի հանրապետության համապատասխան ոլորտների համագործակցության ընդլայնման ձևաչափերը և Արցախում սերմերի մատակարարման հեռանկարները:

«Քննարկել ենք կովկասյան գորշ տավարի ցեղի վերականգնմանն ուղղված աշխատանքները, սերմերի տրամադրման հարցերը։ Հատկապես շեշտը դրել ենք «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ընկերության և Արցախի հանրապետության համապատասխան ոլորտների համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- նշել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանը:

wp-apeth