Արթուր Քարտաշյանը հեռացել է «Փյունիկից»

Արթուր Քարտաշյանը հեռացել է «Փյունիկից»

Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմից հեռացել է պաշտպան Արթուր Քարտաշյանը։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։ Արթուր Քարտաշյանը Փյունիկի սան է: Թիմի կազմում 24-ամյա պաշտպանն անցկացրել է 108 խաղ՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմից հեռացել են ևս 9 ֆուտբոլիստ՝ Եվգեն Բուդնիկ (պայմանագրի ավարտ), Գերման Պենկով (պայմանագրի ավարտ), Ռոբերտ Դարբինյան (պայմանագրի ավարտ), Վալերի Բոլդենկով (փոխադարձ համաձայնությամբ), Ջուլիուս Դևիդ Ուֆուոմա (պայմանագրի ավարտ), Նորայր Ղազարյան (փոխադարձ համաձայնությամբ), Գոռ Մալաքյան (պայմանագրի ավարտ), Մուհամեդ Յուսուֆ Լադան (պայմանագրի ավարտ), Օլեգ Կոժուշկո (պայմանագրի ավարտ):

wp-apeth