Եվրոպայի երիտասարդների առաջնությանը կմասնակցի 8 մարզիկ

Եվրոպայի երիտասարդների առաջնությանը կմասնակցի 8 մարզիկ

Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը հայտնել է այն բռցքամարտիկների անունները, որոնք կմասնակցեն Իտալիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին հայտնում է համապատասխան ֆեդերացիան: Տղամարդկանց 10 քաշային կարգերից մենք ներկայացուցիչներ կունենանք 8-ում: Սեյրան Եղիկյան՝49 կգ, Ռուդոլֆ Գառբոյան՝ 52 կգ, Արթուր Բազեյան՝ 56 կգ, Ժորժիկ Մարության՝60 կգ, Բենիկ Նիկողոսյան՝ 64 կգ, Արմեն Մաշակարյան՝ 69 կգ, Վաղթանգ Հարությունյա՝75 կգ, Համբարձում Հակոբյան՝81 կգ: Կանանց պայքարում Հարություն Նազարյանի գլխավորությամբ հանդես կգան 48 կգ քաշային Գայանե Տեր Բարսեղյանն ու 57 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը: Հայաստանի ընտրանին մրցավայր կմեկնի հունիս 13-ին:

wp-apeth