Վարանդայից տարհանվել է ևս 3 աճյուն

Վարանդայից տարհանվել է ևս 3 աճյուն

Այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն: Նախնկական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո, հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն:

wp-apeth