Հունահռոմեականները մեդալներ են նվաճել Սոֆիայում

Հունահռոմեականները մեդալներ են նվաճել Սոֆիայում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ հաջող են հանդես եկել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները։

48 կգ Յուրի Կարապետյանը դարձել է ոսկե մեդալակիր, իսկ 52 կգ քաշային Պետրոս Աշկարյանը նվաճել է արծաթե մեդալ։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել 38 կգ Յուրիկ Մխիթարյանը, 41 կգ Արթուր Բրոյանը և 85 կգ Գրիշա Ոսկանյանը։ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

wp-apeth