Թշնամին գերևեվարել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայողի

Թշնամին գերևեվարել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայողի

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող, հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

Նշվում է, որ ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։

«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը», – նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Հավելենք որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն հայտարարել է , թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել Քարվաճառի ուղղությամբ։

wp-apeth