Այրվել է ավտոմեքենա

Այրվել է ավտոմեքենա

Մայիսի 23-ին, ժամը 15։19-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քարաբերդ — Սարակապ դաշտամիջյան ճանապարհի մոտ 3-րդ կմ-ին այրվում  է «Ford Transit» (վարորդ՝ Վ․ Ե․, ծնված 1987 թ․) մակնիշի ավտոմեքենան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:59-ին, մարվել՝ 16:02-ին։ Այրվել է ավտոմեքենան։

wp-apeth