Երիտասարդները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Երիտասարդները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական թիմի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում: Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող առաջնությունում  55 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը որակավորման փուլում ուժերը կչափի բուլղար Դենիս Դեմիրովի հետ: 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանի հակառակորդը կլինի Ռախման Տավմուրզաևը Ռուսաստանից: 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը  1/8 եզրափակչում կփորձի հաղթել չեխ Յակուբ Բիելեշին: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանի մրցակիցը  սերբ Մարիո Վուկովիչն է, իսկ 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանինը ՝ թուրք Ֆաթիհ Բոզկուրտը:

Ավելի վաղ կայացած ազատ ոճի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) դարձել էին արծաթե մեդալակիրներ, իսկ Արման  Անդրեասյանը (70 կգ) և  Արման Ավագյանը (79 կգ) ՝ երրորդ մրցանակակիրներ:

wp-apeth